Ռուսաստանը գերտերություն է ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ես այդպես էլ վերաբերվում եմ. Նիկոլ Փաշինյան
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի հետ ունի ընկերական հարաբերություններ։

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չի անելու, Շնողում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի հետ ունի ընկերական հարաբերություններ։
«Ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս ՌԴ նախագահը ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մենք մոտ 200 հեռախոսազրույց ենք ունեցել»,- նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ ջերմ են, բայց պրոբլեմն այլ տեղ է. «Ընդդիմությունն ասում է՝ Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ հարաբերություններ, ժողովուրդ ջան, հումորը՝ հումոր, բայց հումորն էլ... Ռուսաստանը գերտերություն է ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ու ես այդպես էլ վերաբերվում եմ»։
Փաշինյանն ասաց, թե Հայաստանը Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չի արել ու չի անի ոչինչ։
«Բայց, կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան՝ Հայաստանի շահերին»,- հավելել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: