Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
17 հունիսի 2026 • 12:04

Ռուսաստանը և Թուրքիան գտել են խնդիրների համատեղ լուծումներ նույնիսկ դժվար ժամանակներում․Շոյգու

Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և թուրք նախարարը միմյանց դիմել են «սիրելի բարեկամ»։

Ռուսաստանը և Թուրքիան գտել են խնդիրների համատեղ լուծումներ նույնիսկ դժվար ժամանակներում․Շոյգու

 

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն  նշել է, որ Մոսկվան և Անկարան գտել են փոխադարձաբար ընդունելի լուծումներ բազմաթիվ խնդիրների համար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ նա հիշել է վերջին տարիներին իրենց ակտիվ համատեղ աշխատանքը։ «Ե՛վ ձեր նախորդ պաշտոնում  և՛ ձեր ներկայիս պաշտոնում դուք միշտ ակտիվորեն համագործակցել եք Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում», - թուրք նախարարին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Որպես օրինակ՝ Շոյգուն նշել է Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերը։ «Մենք այն ժամանակ ավելի հաճախ էինք հանդիպում, և այդ հանդիպումները զուտ գործնական էին։ Դրանք դժվար ժամանակներ էին, բայց Ռուսաստանը և Թուրքիան միշտ գտնում էին փոխադարձաբար ընդունելի լուծումներ, և ես չեմ հիշում մի ժամանակ, երբ մենք չավարտեինք մեր աշխատանքը՝ լինի դա Սիրիայում լարվածության թուլացման գոտի ստեղծելը, թե միջազգային ահաբեկիչների դեմ պայքարը», - ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

 Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերը մեծ նշանակություն ունեն Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայունության համար, իսկ երկկողմ հարաբերություններում շատ կարևոր են լոգիստիկ և առևտրային հարաբերությունները։

Շոյգուն առաջարկել է քննարկել արդիական հարցեր՝ նշելով, որ «որոշները նույնն են մնացել, բայց ի հայտ են եկել նոր խնդիրներ քննարկման և համատեղ աշխատանքի համար»։ Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և թուրք նախարարը միմյանց դիմել են «սիրելի բարեկամ»։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։