Ռուսաստանը չպետք է ճանաչի արդյունքները, եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում
Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները.Կոնստանտին Զատուլին
Ռուսաստանը չպետք է ճանաչի արդյունքները, եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում: Այս մասին հայտարարել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Տեղեկությունը տարածում է «Նորությունների ազգային ծառայություն»-ը:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, և հանրապետության՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար խզման միտումը կշարունակվի նրա վերընտրվելու դեպքում: Նման դեպքում Ռուսաստանը պաշտոնապես պարզապես չպետք է ընդունի ընտրությունների արդյունքները: Նա ՌԴ-ի անվերապահ թշնամին է, ով մինչև որոշակի ժամանակ, հայտնվելով իշխանության ղեկին, ստիպված էր քողարկել իր մտադրությունները, իր նպատակները։ Մենք թույլ տվեցինք մեզ հույսեր փայփայել, թե կհարմարվի՝ կսիրի, ոչ մի տեղ չի գնա։ Իսկ նա մեզ օգտագործեց։ Չէ՞ որ նա բոլորովին չէր թաքցնում իր տեսակետները նախքան վարչապետ դառնալը»,- ասել է Զատուլինը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։