Ռուսական սահմանափակումներից տուժած ինտենսիվ այգիների սեփականատերերի վարկային արտոնությունները կառավարությունը երկարաձգել է 1 տարով
Այն տնտեսվարողները, որոնք կնախատեսեն հիմնել 10 և ավելի հա ինտենսիվ այգիներ կամ ջրավազան կկառուցեն, ապա վարկային աջակցություն կարող են ստանալ առանց կապալառուի՝ պրոֆեսիանալ աուդիտորների եզրակացությամբ․Գևորգ Պապոյան

Կառավարության նիստում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացմամբ ՝ ինտենսիվ այգիների զրագացման պետական աջակցության ծրագրում Էկոնոմիկայի նախարարության սահմանված կարգով մինչև 2026 թվականն իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա այգեհիմնում իրականացրած այն շահառուները, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է կամ կլրանա մինչև 2027 թվականի հուլիս 31-ը, ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը կերկարաձգվի ևս 1 տարի ժամկետով և կրտրամադրվի վարկի մայր գումարի մարման ևս մեկ տարվա արտոնյալ ժամկետ։
Գևորգ Պապոյանի խոսքով այն տնտեսվարողները, որոնք կնախատեսեն հիմնել 10 և ավելի հա ինտենսիվ այգիներ կամ ջրավազան կկառուցեն, ապա վարկային աջակցություն կարող են ստանալ առանց կապալառուի՝ պրոֆեսիանալ աուդիտորների եզրակացությամբ։
Վարչապետ Փաշինյանն էլ հավել է, որ նախարարությանը դիմող ընկերությունները մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը ոչ վարկի մայր գումարն են վճարելու, ոչ էլ տոկոսը և այն վճարելու է կառավարությունը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը