Քաղաքականություն
4 սեպտեմբերի 2026 • 09:58
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Կատարի դեսպանին
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ ալ Սուլայթինին։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծվել է միջխորհրդարանական կապերի շարունակական խորացման և փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին, ինչպես նաև քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։