Ռոսսելխոզնադզորն ամսական կտրվածքով մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներկրվող արտադրանքի նկատմամբ
Այս մասին հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար:

ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Ներկայումս մենք ամսական կտրվածքով հետևում ենք ռուսական շուկա մտնող ապրանքներին։ Մենք հետևում և վերլուծում ենք դրանք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ կոնկրետ ապրանքի համար խախտումների աճ է նկատվում, մեր գործընկերները բանակցություններ են վարում», - ասաց Դանկվերտը՝ պատասխանելով Հայաստանից ներմուծման վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ից սկսած՝ Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա։ Հունիսի 2-ից նմանատիպ սահմանափակումներ են սահմանվել բալի, թթու բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի ներմուծման վրա։ Ավելին, հունիսի 3-ից սահմանափակվել է նաև Հայաստանից նեխուրի, սմբուկի, կարտոֆիլի և չոր մրգերի ներմուծումը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը