Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան
Փաստաբանն ասել է, որ իրենք ունեն անելիքներ և գործողությունների արդյունքները որոշ ժամանակ անց պարզ կլինեն։

Պաշտպանները բողոքարկելու են Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը, հենց որ ստանան այն։ Sputnik Արմենիա-ին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
«Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ իրավաչափ են, իսկ քաղաքական գործընթացների համատեքստում՝ առավել խնդրահարույց։ Ազգային ժողովի քննարկումները, դրանց նախորդած հայտարարությունները, ունեզրկման մասին պնդումներն ու այս ամբողջ ֆոնը, երբ համադրում ենք այլ անձանց նկատմամբ տեղի ունեցող գործընթացների հետ, ակնհայտ է դառնում իրավիճակի անօրինականությունը։
Փաստաբանն ասել է, որ իրենք ունեն անելիքներ և գործողությունների արդյունքները որոշ ժամանակ անց պարզ կլինեն։ Նաև հավելել է, որ պաշտպանական կողմն առաջիայում կհստակեցնի աշխատանքների ծավալն ու հիմնական ուղղությունները՝ ներառյալ միջազգային ատյաններն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։