Ռոբերտ Քոչարյան. «Մոսկվան պատրաստ չէ վճարել դեպի ԵՄ Հայաստանի ուղու գինը»
«Հայաստանի ղեկավարը չի մտածում երկրի մասին, մտածում է՝ ոնց խաբի մարդկանց»,- հավելել է նա։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող «Звезда» հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերին՝ կոշտ քննադատության ենթարկելով գործող իշխանություններին։
Այն հարցին, թե ինչ գին է վճարել Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք, երկրորդ նախագահը պատասխանել է.
«Հազարավոր կյանքեր, վիրավորներ, տարածքային կորուստներ, Ղարաբաղի կորուստ»։
Քոչարյանը բացարձակ անիրատեսական է որակել Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարը՝ այն անվանելով «հեքիաթ»։ Նրա ձևակերպմամբ՝ դրա փոխարեն այսօր փորձ է արվում ջարդել այն, ինչն արդեն իսկ աշխատում է։
«Հայաստանի ղեկավարը չի մտածում երկրի մասին, մտածում է՝ ոնց խաբի մարդկանց»,- հավելել է նա։
Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության վերաբերյալ հնարավոր հանրաքվեի մասին հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այդ գործընթացը Փաշինյանը չի նախաձեռնել, այլ ԵԱՏՄ լիդերները։
«Ոնց հասկանում եմ՝ Մոսկվան պատրաստ չէ վճարել դեպի ԵՄ Հայաստանի ուղու գինը»,- եզրափակել է ՀՀ երկրորդ նախագահը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։