Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
16 հունիսի 2026 • 09:03

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին՝ ընդգծելով տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական համագործակցության և կազմակերպության արդյունավետության ամրապնդման կարևորությունը։ Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը ակտիվ համագործակցության համար։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթ է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Իր ելույթում նա ընդգծել է Հայաստանի կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման և տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված կառուցողական օրակարգը։ Միաժամանակ կարևորվել է ՍԾՏՀԿ-ի և դրա մարմինների արդյունավետության ու գործառնական մեխանիզմների ամրապնդումը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը, որպես Մշակույթի, Զբոսաշրջության և Մաքսային հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբերի համակարգող երկիր, պատրաստ է շարունակել ներդնել իր ջանքերը նշված ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով։

Նա նաև ողջունել է Հունաստանի Հանրապետության կողմից ՍԾՏՀԿ նախագահության ստանձնումը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության և կառուցողական ներգրավվածության ապահովման ուղղությամբ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։