Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի ՊԳԿ գլխավոր քարտուղարի օգնականին ներկայացրել է խելացի գյուղատնտեսության ընդլայնմանն ուղղված կառավարության ջանքերը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՊԳԿ կարևորությունը գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հարցում՝ նշելով՝ կազմակերպությունը ՀՀ ամենաակտիվ գործընկերներից մեկն է։

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդիի հետ, հայտնում են հայկական ԶԼՄ-ները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՊԳԿ կարևորությունը գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հարցում՝ նշելով՝ կազմակերպությունը ՀՀ ամենաակտիվ գործընկերներից մեկն է։
ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված կայուն և խելացի գյուղատնտեսության ընդլայնմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերում առկա խոչընդոտների նկատմամբ դիմակայունության ապահովմանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա13 սեպտեմբերի 2026
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են պարզեցնել մաքսային ընթացակարգերը և արագացնել բեռների անցումը սահմանին
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են սահմանային առևտուրը․ Նորդուզ–Մեղրի անցակետում նախատեսվում է «կանաչ» մաքսային միջանցքի ներդրում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և բեռնափոխադրումների արագացում։
Էկոնոմիկա11 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը կարևորել է հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը
Նախարար Պապոյանըկարևորել է նաև նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։
Էկոնոմիկա9 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: