ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիմարություն է անվանել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանի դրոշն իջեցնելու առաջարկը
«Դա ամենահիմար հայտարարությունն է»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիմարություն է անվանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում Հայաստանի դրոշն իջեցնելու և ժամանակ չվատնելու առաջարկը: Այս մասաին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Դա ամենահիմար հայտարարությունն է, որ ես լսել եմ լրագրողներից», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞ իջեցնել Հայաստանի դրոշը ԵԱՏՄ գագաթնաժողովում և այլևս ժամանակ չվատնել։
Հիշեցնենք, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը և 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորումը տեղի կունենան Ղազախստանում՝ մայիսի 28-29-ը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցի Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ երկրի նախընտրական քարոզարշավի պատճառով: Երկիրը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։