ՌԴ-ն ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի թուրքական կորիզավոր մրգերի ներմուծման վրա
Որոշման մասին հայտնի է դարձել Կիևում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի բանակցություններից հետո

«Ռոսսելխոզնադզոր»-ը արգելել է թուրքական հինգ ձեռնարկությունների արտադրանքը, որոնք մատակարարում են ծիրան, կեռաս, բալ, դեղձ և նեկտարին։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ այս քայլին դիմել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով, սակայն չի հստակեցրել, թե ինչ օրգանիզմներ են հայտնաբերվել այդ մրգերում։
Որոշման մասին հայտնի է դարձել Կիևում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի բանակցություններից հետո։ Հանդիպումից հետո Ֆիդանը հայտնել է, որ Անկարան պատրաստակամ է միանալու Կիևի անվտանգության երաշխիքներին և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին ստանձնելու այդ երաշխիքների ծովային բաղադրիչի առաջնորդությունը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը