Պուտինի շնորհավորանքը կհետաձգվի՝ Կրեմլում սպասում են պաշտոնական եզրակացություններին․ Դմիտրի Պեսկով
Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին կախված կլինի Հայաստանի ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքներից։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանում ուշադրությամբ հետևում են ընտրությունների վերաբերյալ հրապարակումներին, այդ թվում՝ հնարավոր խախտումների մասին հաղորդումներին։

Կրեմլում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտարարել են, որ կսպասեն վերջնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»–ը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում նշել է.
«Այստեղ կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքներին։ Դուք գիտեք, որ այնտեղ բազմաթիվ անհասկանալի պահեր կային։ Մենք տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ։ Այդ պատճառով նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացություններին»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: