Politico․ Թրամփի վարչակազմը կենտրոնացած է ոչ թե համակարգման, այլ եվրոպական երկրներին պատժելու վրա
Վաշինգտոնում ուժեղանում է դժգոհությունը եվրոպական մի շարք երկրների դիրքորոշումից, որոնք չեն շտապում աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կոշտ գծին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին որոշումները ցույց են տալիս, որ Սպիտակ տունը գնալով ավելի քիչ է կենտրոնանում եվրոպական դաշնակիցների հետ համագործակցության վրա և ավելի շատ՝ նրանց վրա ճնշում գործադրելու, Իրանի և Ուկրաինայի շուրջ աճող տարաձայնությունների ֆոնին, այս մասին գրում է Politico-ն։
Վաշինգտոնում ուժեղանում է դժգոհությունը եվրոպական մի շարք երկրների դիրքորոշումից, որոնք չեն շտապում աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կոշտ գծին։ Այս ֆոնին, Politico-ի գնահատմամբ, Թրամփի վարչակազմը ոչ թե Եվրոպայի հետ գործողությունները համակարգելու, այլ եվրոպական տերություններին «դատապարտելու և, հնարավոր է, նույնիսկ պատժելու» պատրաստակամություն է ցույց տալիս։
Պարբերականը նշում է՝ վերջին շաբաթներին Սպիտակ տան ուշադրությունը նկատելիորեն տեղափոխվել է ուկրաինական ճգնաժամից դեպի մերձավորարևելյան ուղղություն և Իրանի հետ հնարավոր առճակատում։ Միաժամանակ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հարաբերություններում լարվածությունն աճում է, այդ թվում՝ Թրամփի կողմից եվրոպացի առաջնորդների հասցեին հնչող քննադատության և Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հնարավոր կրճատման քննարկումների պատճառով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: