Պիտի հաղթահարենք ցիկլը, երբ թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ ու դեն շպրտեն. Նիկոլ Փաշինյան
Մեզ համար երաշխավորների թեման շատ զգայուն է, որովհետև երբեմն մենք մոռանում ենք, որ էդպիսի ռեժիմով ապրել ենք։

Կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ մենք պետք է երաշխավորներ ունենանք, նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Մեզ համար երաշխավորների թեման շատ զգայուն է, որովհետև երբեմն մենք մոռանում ենք, որ էդպիսի ռեժիմով ապրել ենք։
Երբ մենք ունեինք անվտանգության երաշխավորներ, ովքեր պիտի պահեին մեր անվտանգությունը, այդ երաշխավորներից մեկը, ըստ էության, շատ պարզ և թափանցիկ հայտարարություն արեց, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներին։ Խոսքը Բելառուսի նախագահի մասին է»,-հավելել է վարչապետը։
Նա նշել է, որ պիտի հաղթահարենք ցիկլը, երբ թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ ու դեն շպրտեն:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։