Պենտագոնի մտադրությունը մեծացնել անօդաչու թռչող սարքերի արտադրության ֆինանսավորումը` բացահայտվել է։
Դոնալդ Թրամփը պատրաստվում է մեծացնել պաշտպանական ծախսերը:

Պենտագոնի Պաշտպանական ինքնավար ռազմական համակարգերի խումբը (DAWG) խնդրել է կառավարությանը 242 անգամ մեծացնել իր ֆինանսավորումը։ Այս մասին ապրիլի 15-ին հայտնում է « izverstia ru»-ն:
Ներկայացված տվյալների համաձայն՝ ստորաբաժանման բյուջեն կարող է աճել 2026 թվականի 225 միլիոն դոլարից մինչև 2027 թվականի 54.6 միլիարդ դոլար։ 53.6 միլիարդ դոլարի մեծ մասը նախատեսվում է ձևակերպել որպես պարտադիր հատկացումներ։ Այս ընթացակարգը թույլ կտա Պաշտպանության նախարարությանը միջոցներ հատկացնել առանց ստանդարտ բյուջետային գործընթացի և արագացնել ինքնավար համակարգերի տեղակայումը։
Bloomberg-ը ապրիլի 2-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ներկայացնել հաջորդ տարվա նոր բյուջեի առաջարկ, որը ենթադրում է պաշտպանական ծախսերի զգալի աճ։ Նշվել է, որ ռազմական կարիքների համար լրացուցիչ միջոցներ նախատեսվում է հայթայթել ներքին գործակալությունների ֆինանսավորումը կրճատելու միջոցով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: