Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
19 մայիսի 2026 • 11:42

Պեկինում կազմակերպվել է Եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկրների դեսպանների հանդիպում

Հանդիպումը կազմակերպել են ԵՄ պատվիրակությունն ու ՀՀ դեսպանությունը:

Պեկինում կազմակերպվել է Եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկրների դեսպանների հանդիպում

Պեկինում հանդիպել են Եվրոպական քաղաքական համայնքի երկրների դեսպանները՝ քննարկելու Եվրոպական մայրցամաքի անվտանգության ապագան և բարգավաճման հեռանկարները՝ համաշխարհային հարցերում Չինաստանի դերի համատեքստում: Հանդիպումը կայացել է Չինաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Հայաստանի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ:

 «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի երկրների ներկայացուցիչները համաձայնել են, որ Եվրոպայի ռազմավարական դիմադրողականությունը գերակա կարևորություն ունի: Աշխարհաքաղաքական լարվածության սրման պայմաններում նրանք նաև համաձայնել են, որ անհրաժեշտություն է Չինաստանի հետ հաղորդակցության և ներգրավվածության ուղիները բաց պահելը:

Պեկինում կայացած հանդիպմանը մասնակցել են մի շարք երկրների պատվիրակության ներկայացուցիչներ: Նրանց թվում են եղել Ալբանիայի, Հայաստանի, Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի , Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Չեռնոգորիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի, Չինաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչները։

 

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։