ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2017 թվականից ի վեր հարկային եկամուտներն աճել են շուրջ 2.4 անգամ:

Հարկ վճարողի օրվա նախաշեմին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը.
Կարևորվել է բիզնեսի հետ բաց և շարունակական հաղորդակցությունը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրաձայնել խնդիրներն, այլև համատեղ գտնել դրանց լուծումները՝ նոր գաղափարների և գործնական նախաձեռնությունների միջոցով։ «Վստահ եմ՝ միասին շարունակելու ենք զարգացնել հարկ վճարելու մշակույթը, որը գնալով ամրապնդվում է՝ մարդկանց կողմից իրենց վճարած հարկերի արդյունքը տեսնելու շնորհիվ»,-ասել է Էդուարդ Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների ընթացքը և նոր նախաձեռնությունները, ինչպես նաև զարգացման հեռանկարները։ Հանդիպումն անցկացվել է բաց և կառուցողական մթնոլորտում՝ հարցուպատասխան ձևաչափով։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և նման ձևաչափով հանդիպումները։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։