Պատրաստ ենք եղբայրաբար կիսել Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը. Նիկոլ Փաշինյան
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առիթով։
«Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով։
Եզդիական համայնքը մեծ հարգանք և սեր է վայելում Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի եզդիները հայտնի են ազգային ինքնությանը, աշխատանքին, ավանդույթներին, Հայաստանի Հանրապետությանն իրենց նվիրվածությամբ և մեր պետական ինքնության կարևոր մաս են՝ հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող ամենամեծ էթնիկ խմբերից մեկը։
Մեր Կառավարության ցանկությունն է, որ Հայաստանի եզդիների հաջողությունները շարունակաբար մեծանան։ Մենք մեծածավալ ներդրումներ ենք անում նաև եզդիաբնակ բնակավայրերում՝ ցանկանալով, որ ինչպես Հայաստանի Հանրապետության մնացած հատվածներում, կրթությունը լինի հասանելի և որակյալ, ենթակառուցվածքները լինեն պատշաճ մակարդակի, համայնքային, մշակութային կյանքը զարգանա, բարեկեցությունն աճի։
Այսօր՝ կիսելով բոլորիդ ուրախությունը, մենք արձանագրում ենք, որ պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը և աջակցել ձեր խնդիրների լուծմանը, իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված լեզվի, մշակույթի, եզդիական համայնքի ազգային դիմագծի պահպանմանը և զարգացմանը:
Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ ու արգասաբեր, հաջողությունների, երջանկության ու առատության տարի։ Սիրում եմ բոլորիդ։
Շնորհավոր Մալաքե Թաուս»,- ասվում է ուղերձում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: