Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա
Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով տեղափոխել անասնաբուժական կլինիկա։

Հուլիսի 26-ին՝ ժամը 20։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող գործարանում արագիլն ընկել է չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ։
Ահազանգով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով տեղափոխել անասնաբուժական կլինիկա։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան