Փաշինյանն ունի գաղտնի պայմանավորվածություններ. Սամվել Կարապետյան
Ի պատասխան հարցադրմանը Սամվել Կարապետյանը նշել է՝ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի պահանջները կատարել, նոր զիջումներ են սպասվում, եթե մնա իշխանության։

Գեղարքունիքի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու, գործարար Սամվել Կարապետյանի հետ հանդիպմանը՝ մարզի անվտանգության հարցը բարձրացրին. ինչպես Սյունիքում, այնպես էլ Վարդենիսում ադրբեջանցիները դիրքավորված՝ նստած են, հայկական գյուղերը դատարկվում են, մարդիկ անվտանգության երաշխիքներ չունեն։
Ի պատասխան հարցադրմանը Սամվել Կարապետյանը նշել է՝ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի պահանջները կատարել, նոր զիջումներ են սպասվում, եթե մնա իշխանության։
«Այս իշխանության բառադի ղեկավարը ոչ մի կերպ չի ուզում հակադրվել իր «շեֆին», այդ պատճառով էլ շատ լուրջ, մեծ խնդիրներ ունենք բոլոր սահմանամերձ շրջաններում»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Վերջինս հիշեցրել է՝ Հայաստանը 300 000 ադրբեջանցիներով բնակեցնելու Ալիևի պահանջի մասին, նշեց՝ ինքը դեռ 10 օր առաջ է պահանջել, որ հայաստանի գործող իշխանությունը հրապարակային հերքի, եթե չկա այդպիսի բան.
«Ես առաջարկեցի, որ ինքը (Փաշինյանը-խմբ.) բարձրանա ԱԺ ամբիոն և հայտարարի, որ այդպիսի բան չկա։ Արդեն 10 օր անցել է, և իրենցից չենք լսել ոչ մի հայտարարություն, քանի որ իրոք այդպիսի բան կա։ Փաշինյանն ունի վախեր, ինձ թվում է՝ նաև գաղտնի պայմանավորվածություններ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: