Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Սիվիլնեթ
Փաշինյանը զբոսաշրջիկների թվի՝ 34% աճի մասին առաջին անգամ խոսել է կառավարության մայիսի 7-ի նիստում։ Նա ընդգծել է, որ մի քանի անգամ ճշտել է այդ թիվը և համոզվել, որ այն ճիշտ է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճին՝ համեմատելով 2025 և 2026 թվականների հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշները։
«Այս տարի նախորդ տարվա նկատմամբ 34%-ով ավել զբոսաշրջիկ ունենք, այսինքն՝ այս տարի արդեն մոտավորապես 160 000 մարդ զբոսաշրջիկ նախորդ տարվանից ավել եկել է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
#CivilNetCheck-ը ստուգել է վարչապետի ներկայացրած տվյալների հիմքում ընկած պաշտոնական ցուցանիշները և պարզել, որ հրապարակված տվյալներում սխալ է եղել։
Փաշինյանն ու Պապոյանը վստահեցրել էին՝ տվյալները ճշգրիտ են:
Փաշինյանը զբոսաշրջիկների թվի՝ 34% աճի մասին առաջին անգամ խոսել է կառավարության մայիսի 7-ի նիստում։ Նա ընդգծել է, որ մի քանի անգամ ճշտել է այդ թիվը և համոզվել, որ այն ճիշտ է։ Նա նաև հավելել է.
«Ես մի քանի անգամ հարցրել եմ ՝ ճիշտ է այս թիվը, համոզված ենք, որ տենց է»,- հայտարարել է Փաշինյանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ նույն նիստի ժամանակ հայտնել է, թե տվյալները ստացվում են սահմանահատումներից և դրանք հստակ են:
Մինչդեռ, #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական բանկը հայտնել է, որ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 625 հազար զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23%-ով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։