Քաղաքականություն
19 մայիսի 2026 • 18:00
Փաշինյանի ձեռքի գործն է. Կարապետյանը` ԱԴԾ աշխատակից լինելու վերաբերյալ հրապարակման մասին
Ընդգծեց, որ ՌԴ քաղաքացիություն ինքը ստացել է 1993-1994 թթ.։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն անլուրջ է համարում իր` ԱԴԾ աշխատակից լինելու մասին հրապարակումը։ Այս մասին Կարապետյանն ասաց իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։
Նշենք՝ The Insider պարբերականը մայիսի 19-ին հրապարակում է կատարել, որ Սամվել Կարապետյանը ՌԴ արտասահմանյան անձնագիրը ստացել է 1999 թվականին։ Պարբերականը գրել է, որ ըստ արտահոսած տվյալների, իր անձնագրային ֆայլում որպես աշխատանքի վայր է նշված «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։
«Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։ Ես հրապարակումը չեմ տեսել, բայց տենց հարցեր տալիս, գոնե մի ասեք, որ լուրջ հարց եք տալիս»,– ասել է Կարապետյանը։
Ընդգծեց, որ ՌԴ քաղաքացիություն ինքը ստացել է 1993-1994 թթ.։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։