Փաշինյանը Ծառուկյանին ձերբակալելով ինքն իրեն գերազանցեց․Սամվել Կարապետյան
«Կգա օրա, որ ընդդիմությունն իր խոսքը կասի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը»։

Փաշինյանը Ծառուկյանին ձերբակալելով ինքն իրեն գերազանցեց, համաշխարհային խայտառակություն էր դա։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսպես արտահայտվեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանը գործում է ակտիվ և մեկուսացնում է ընդդիմության առաջնորդներին, Կարապետյանն ասաց, որ նման գործելաոճը հանգեցնում է բազմաթիվ սխալների ։ Նա վստահություն հայտնեց, որ այդ սխալները կլինեն ճակատագրական և կգա օրա, որ ընդդիմությունն իր խոսքը կասի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը։
Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանի հանդեպ դրսևորված վերաբերմունքը ազդակ էր մյուս ընդդիմադիր առաջնորդներին, Կարապետյանը պատասխանեց․
«Ես, Քոչարյանն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, և մեզ դրանով հնարավոր չէ վախեցնել։Հետևաբար, մեզ համար պետք է նոր, հետաքրքրի բան մտածեն»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: