Փաշինյանը կմասնակցի Չոլպոն-Ատայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին:

Ռուսական INTERFAX-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ղրղզստան։ Նա կմասնակցի Չոլպոն-Ատայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին։
Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանը կշարունակի քննարկումները Ռուսաստանի հետ՝ ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումների հարցը լուծելու համար։
Հուլիսի 27-ին Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Փաշինյանը ընդգծել է, որ «ռուսական շուկա հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են հայ-ռուսական իրավական շրջանակին և Եվրասիական տնտեսական միության դրույթներին, և նա խնդրել է միջոցներ ձեռնարկել այդ խնդիրները լուծելու համար»,- գրում է ռուսական լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) մայիսի 22-ին արգելք է դրել Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա: Մայիսի 30-ին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի վրա: Հունիսի 2-ին կորիզավոր մրգերի (բալ, քաղցր բալ, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին) և թարմ խաղողի վրա: Հունիսի 3-ին արգելվել են նաև նուռը, սմբուկը, կարտոֆիլը և չորացրած մրգերը: Ավելին, գործակալության տվյալներով՝ Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը հունիսի 2-ից սկսած: Ռոսսելխոզնադզորը նաև սահմանափակել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից հուլիսի 27-ին:
Երևանի ակտիվ մերձեցումը Եվրամիության հետ և Հայաստանի հնարավոր ապագա անդամակցության վերաբերյալ քննարկումները Մոսկվայի բացասական արձագանքն են առաջացրել: Մոսկվան կարծում է, որ Երևանը պետք է ընտրություն կատարի՝ Եվրասիական տնտեսական միություն, թե՞ ԵՄ, և որքան շուտ, այնքան լավ:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը