Փաշինյանը հետապնդում է մի ուղի, որը չափազանց վտանգավոր է իր երկրի համար. Դմիտրի Մեդվեդև
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեդվեդևն ավելի վաղ ասել է՝ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է ընտրել։

ՀՀ ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան և ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վտանգավոր քաղաքականության հետևանքով, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեդվեդևն ավելի վաղ ասել է՝ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է ընտրել։
«Ինչպես երևում է, նա մեզ հիմար է համարում։ Միևնույն ժամանակ, նա ինքն է մեծ սխալ հաշվարկ կատարել և հետապնդում է մի ուղի, որը չափազանց վտանգավոր է իր երկրի համար», - հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
«Մտածեք այդ մասին. այս շատ յուրահատուկ անհատի գործողությունների հետևանքով ՀՀ ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան, ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը և տասնամյակների ընթացքում կառուցված տնտեսական կապերը»,-հավելել է նա։
Մեդվեդևը հիշեցրել է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կարող է ստիպել Երևանին ռուսական գազ գնել եվրոպական գներով, որոնք ներկայիս գնից երեք անգամ ավելի բարձր են։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը առաջարկել է, որ Հայաստանի վարչապետը հարցնի քաղաքացիներին, թե արդյո՞ք նրանք պատրաստ են ընդունել նման գին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: