Քաղաքականություն
28 մայիսի 2026 • 09:21
Փաշինյանը ևս մեկ հայց է ներկայացնելու Սամվել Կարապետյանի կամ «Ուժեղ Հայաստանի» դեմ
Մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով «հայերի՝ Ադրբեջան գնալու և ադրբեջանցիների՝ Հայաստան գալու» մասին հարցին, ասել էր, թե խոսքը կարող է լինել որպես զբոսաշրջիկ գալու մասին։

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ևս մեկ հայց ներկայացնել Սամվել Կարապետյանի կամ «Ուժեղ Հայաստանի» դեմ։
«Եվս մի դատական հայց եմ ներկայացնելու․ հեղինակը կա՛մ կուսակցությունն էր, կա՛մ անձ էր, որովհետև երեկ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հայտարարել են, որ ես հաստատել եմ, թե 300 հազար ադրբեջանցի է գալու կամ վերաբնակեցվելու Հայաստանում։ Ակնհայտ է, որ 3-րդ ներողությունը պետք է խնդրի Սամվել Կարապետյանը»,- ասել է Փաշինյանը։
Մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով «հայերի՝ Ադրբեջան գնալու և ադրբեջանցիների՝ Հայաստան գալու» մասին հարցին, ասել էր, թե խոսքը կարող է լինել որպես զբոսաշրջիկ գալու մասին։
«Խաղաղություն է, և X պահին նաև այդ կետն է հասնելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։