Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում տեղի ունեցած ռասիստական ահաբեկչությունը
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայի Տրապ և Լա Վերիեր քաղաքներում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։

Je condamne fermement l’attentat terroriste à Trappes et à La Verrière. J’adresse mes condoléances à la famille de la victime et souhaite un prompt rétablissement aux blessés. 🇦🇲 exprime sa solidarité avec 🇫🇷 dans la lutte contre le racisme et toutes les formes de haine.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 24, 2026
Ֆրանսիայի Տրապ և Լա Վերիեր քաղաքներում հոկտեմբերի 23-ին զինված տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել՝ դիտարկելով նաև ռասիստական կամ կրոնական ատելության շարժառիթը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կատարվածը որակել է որպես ռասիստական ահաբեկչական հարձակում։
Հարձակման կասկածանքով 39-ամյա տղամարդ է ձերբակալվել։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ քննիչները պարզում են հարձակման հանգամանքներն ու շարժառիթները։ Մակրոնը նշել է, որ տուժածները, ենթադրաբար, թիրախավորվել են իրենց մաշկի գույնի կամ ենթադրյալ կրոնական պատկանելության պատճառով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։