«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այցելել է Շենգավիթ համայնք
Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այցելել է Շենգավիթ համայնք։
«Շենգավիթը ժամանակին արդյունաբերական կենտրոն է եղել, ցավոք, տնտեսական ամբողջ հզորությունը ժամանակի ընթացքում կորսվել է: Ցավոք, այն տնտեսական հզորությունը, որը Շենգավիթն ուներ, այն գործարանները, որոնք ամբողջ աշխարհին արտադրանք էին մատակարարում, փակվեցին, սխալ, թույլ քաղաքականությանհետևանքով :Այդ իսկ պատճառով էլ Շենգավիթն այսօր ամենամեծ գործազրկություն ունեցող թաղամասերից է»,- թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, աշխատանքը պետք է 24 ժամ եռա, գործարանները պետք է վերաբացվեն՝ նոր ժամանակակից տեխնոլոգիաներով և դրա պոտենցիալը կա: «Հայաստանը աշխարհին պետք է հայտնի լինի ոչ միայն կոնյակով, ծիրանով, այլև հայի մտքով»,- ասաց Նարեկ Կարապետյանը:
Կարապետյանը հայտարարեց նաև, որ այս ամենը իրականություն կդառնա հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ սկսվեն իրագործվել «Ուժեղ Հայաստանի» ծրագրերը, քանի որ Շենգավիրն ունի այդ պոտենցիալը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: