«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել կուսակցության հունիսի 3-ի հանրահավաքին
Հանրահավաքի ժամանակ խոսելու են երկրի առջև կանգնած վտանգների մասին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել կուսակցության հունիսի 3-ի հանրահավաքին։ Կարապետյանն ասել է, որ այն շատ կարևոր է երկրի ապագայի համար։ Ըստ Կարապետյանի՝ այս հանրահավաքին ժողովուրդը պետք է ցույց տա իր համախմբվածությունը։
Կարապետյանը կոչ է արել, որ հանրահավաքին մասնակցեն նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն չեն պատրաստվում ընտրել իրենց քաղաքական ուժին, քանի որ, ըստ նրա, այդ օրը պետք է դառնա «մեծ հաղթանակի սկիզբը» և ցույց տա ժողովրդի համախմբվածությունը։
Կարապետյանն ասել է, որ հանրահավաքի ընթացքում շարունակելու են խոսել երկրի առջև կանգնած վտանգների մասին և քաղաքացիներին կոչ են անելու միավորվել դրանց դեմ պայքարելու համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։