«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակից մեղադրվում է Ալավերդու կայարանում մեքենավարին հարվածելու և խուլիգանություն կատարելու համար
Որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները մայիսի 31-ին Ալավերդու «Սանահին կայարան»-ում վիճաբանել են էլեկտրաքարշի մեքենավարի հետ, իսկ նրանցից երկուսը քաշքշել և հարվածել են նրան՝ խոչընդոտելով ԴԵՊՈ-ի աշխատանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում խմբով կատարված խուլիգանության հոդվածով, իսկ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։
«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 31-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները քարոզարշավի ընթացքում գտնվել են Ալավերդի քաղաքի «Սանահին կայարան»-ի հարևանությամբ, որտեղ ԴԵՊՈ-ի մեքենավարն էլեկտրոքարշով հետընթաց կատարելու ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, երկու անգամ երեք րոպե պարբերականությամբ նախազգուշական ձայնային ազդանշան է հնչեցրել, ինչի կապակցությամբ քարոզարշավի մասնակիցներից Վ․Պ․-ն վիրավորական ժեստ է կատարել։
Այնուհետև, Վ․Պ․-ն, Գ․Շ․-ն, Լ․Ն․-ն և քարոզարշավի 10-ից ավելի մասնակիցներ բարձրացել են կայարանի կառամատույց, որտեղ հայհոյանքներ են հնչեցրել մեքենավարի հասցեին, Վ․Պ․-ն և Գ․Շ․-ն նաև քաշքշել և հարվածել են նրան՝ խոչընդոտելով կայարանի շրջադարձային ԴԵՊՈ-ի աշխատակիցների բնականոն աշխատանքը: Նախաքննության ընթացքում Լ․Ն․-ի, Վ․Պ․-ի և Գ․Շ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։