«Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակել է Արարատի մարզի Մասիս քաղաքում
Ամբողջ աշխարհում կա մեր բերքի պահանջարկը, բայց մինչ օրս չենք կարողացել այն պատշաճ կերպով հասցնել արտաքին շուկաներ.Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակել է Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Դաշինքի անդամները հանդիպել են Մասիսի բնակիչների հետ և քննարկել նրանց հուզող խնդիրները։
«Մեր ծրագիրը երկրում գյուղատնտեսական փոփոխություններ իրականացնելն է, հատկապես՝ Արարատյան դաշտի այս տարածաշրջանում։ Մենք տեսնում ենք, որ այս ոլորտը կարող է մեծ միջոցներ և հնարավորություններ բերել մեր երկրին։ Ամբողջ աշխարհում կա մեր բերքի պահանջարկը, բայց մինչ օրս չենք կարողացել այն պատշաճ կերպով հասցնել արտաքին շուկաներ։Մենք հենց դրանով ենք զբաղվելու։ Դա ամենահեշտ գործերից մեկն է, բայց նաև՝ ամենաարդյունավետներից»,-նշել է«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:
Նարեկ Կարապետյանը նաև հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքները ծառայության 1.5 տարվա ընթացքում կստանան ամսական 40 հազար դրամ աջակցություն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: