Ոստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտը․ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Սպիտակում կանխվել է շնամարտ, նախաձեռնվել է քրեական վարույթ և կան ձերբակալվածներ

Ապրիլի 4-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի աջակողմյան հատվածում կազմակերպվում է շնամարտ, այս մասին հայտնում է ՆԳՆ–ը։
Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածում, որը վերնագրված է՝ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ի թիվս այլ ձևակերպումների, որպես դաժան վերաբերմունքի դրսևորում նշված է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Չնայած այս պարզ ձևակերպմանը՝ ապրիլի 4-ի ահազանգը բոլորովին էլ եզակի դեպք չէր։
Ի դեպ, շնամարտ կազմակերպողներն իրենց արարքն արդարացնելու համար այդ մարտերը կոչում են թեստավորում։
«Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ կենդանին վնասվում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, և երբ կազմակերպիչներն ասում են, որ սրանք մարտեր չեն, այլ թեստավորում՝ իրականության հետ ոչ մի կապ չունի։
Ապրիլի 4-ի դեպքը, որն էականորեն տարբերվում էր նմանատիպ այլ դեպքերից, քանի որ քրեական վարույթ նախաձեռնվեց ոչ միայն 307-րդ, այլև Քրեական օրենսգրքի երկու այլ հոդվածների հատկանիշներով։
«Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը մանրամասնում է․ ««Ադել» տնային կենդանիների ՀԿ-ն, ապրիլի 2-ին ստանալով տեղեկություն, որ Լոռու մարզում, Սպիտակ քաղաքի հարակից տարածքում պետք է իրականացվի շնամարտ՝ տարբեր ՀԿ-ներից ստեղծել է աշխատանքային խումբ և մեկնել է Սպիտակ»։
Հասարակական կազմակերպությունների անդամները տեղ հասնելով՝ համոզվեցին, որ իսկապես կազմակերպվել է շնամարտ։
Հասարակական կազմակերպությունների կանոնադրության պահանջների համաձայն՝ կենդանասեր-կենդանապաշտպաններն ահազանգեցին 112 ծառայություն։
«Դոգ-մա» ՀԿ համանախագահ Գոհար Տեր-Անտոնյանը նշում է․ «Ոստիկանությանն ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ ահազանգից 4 րոպե հետո եղել է տեղում։ Եվ բացի նրանից, որ միանգամից դադարեցվել է շնամարտը, Ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ շնամարտ կազմակերպողները չկարողացան փախուստի դիմել»։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ոչ միայն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այլև խուլիգանության ու ֆիզիկական ներգործության հատկանիշներով։
Նախաքննությունը շարունակվում է։
«Ոստիկանության ծառայողները, հասնելով նշված վայր, ձերբակալել են շնամարտի կազմակերպիչներից երեքին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին տրանսպորտային միջոցների և ութ շների հետ միասին», – ասում է ՀՈԳՎ ավագ տեսուչ Դավիթ Դիպլոշյանը։
"Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ չխախտել օրենքի պահանջը և դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից",– հիշեցնում են ՆԳՆ–ից։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։