Ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին դանակահարած անձին
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 29-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր մայիսի 19-ի երեկոյան։ «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայիսի 19-ին՝ ժամը 21։00-ին, Սևանում նույն քաղաքի 24-ամյա բնակիչը վիճաբանել է 29-ամյա երիտասարդի հետ, ինչի ընթացքում դանակով հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 29-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Դեպքից ժամեր անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը գիտակցության չգալով մահացել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։