Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանու
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ՝ ավելի քան 46 գրամ ընդհանուր քաշով։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Վերին Շենգավիթի բնակիչ, 17-ամյա պատանին ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և «տեղադրման» (զակլադկա) եղանակով իրացնում է թմրանյութ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը հաստատվել է։ Հուլիսի 7-ին՝ ժամը 19․30-ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին պատանին ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ՝ ավելի քան 46 գրամ ընդհանուր քաշով։
17-ամյա տղան հայտնել է, որ փաթեթներում առկա մարիխուանան ձեռք է բերել Telegram հավելվածի միջոցով՝ վաճառելու նպատակով, և մինչ ձերբակալվելն արդեն հասցրել էր տեղադրել ու լուսանկարել 3 փաթեթ։
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված 3 փաթեթները նույնպես հայտնաբերվել և առգրավվել են։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։