Որոշ «ցանկալի» պետհամարանիշեր այսուհետ կարելի է ձեռք բերել առանց աճուրդի․ ՆԳՆ-ն նոր կարգ է սահմանել
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նման համարանիշների արժեքը կտատանվի 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի սահմաններում՝ կախված թվերի և տառերի համադրությունից։

Հայաստանի քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան առանց աճուրդի մասնակցելու ձեռք բերել «0»-եր կամ կրկնվող թվեր պարունակող նոր պետհամարանիշեր։ Համապատասխան հրամանն ուժի մեջ է մտնում հուլիսի 23-ից։
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նման համարանիշների արժեքը կտատանվի 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի սահմաններում՝ կախված թվերի և տառերի համադրությունից։
Նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն կա «0» թվերով կամ կրկնվող թվային համադրություններով պետհամարանիշերի նկատմամբ։ Թեև դրանք իրենց տեսքով ու արժեքով տարբերվում են «առանձնահատուկ պահանջարկ ունեցող» (սուպեր-էլիտար) համարանիշերից, մինչ օրս դրանք առանց աճուրդի գնելու ամբողջական իրավական կարգավորում գոյություն չուներ։
Նոր կարգավորմամբ՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք կկարողանան նման համադրությամբ համարանիշների առաջնային օգտագործման իրավունքը ձեռք բերել սահմանված հաստատագրված գնով՝ շրջանցելով աճուրդի ընթացակարգը։
Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ցանկում ներառվել են բոլոր այն տարբերակները, որոնց թվային հատվածում առկա են «0»-եր կամ կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան