Որևէ փողոցում 2-րդ գծում կայանված մեքենան առաջին մեքենային պատճառում է 4 վայրկյան վնաս, երկրորդին՝ 6 վայրկյան. Ավինյան
«Պետք է մեր գործիքակազմը՝ տեսահսկող սարքերն օգտագործենք, որ այս տեսակի խախտումները պատժվեն»,-ասել է Ավինյանը:

Որևէ փողոցում 2-րդ գծում կայանված մեքենան առաջին մեքենային պատճառում է 4 վայրկյան վնաս, երկրորդին՝ 6 վայրկյան։ Պիկ ժամին այդ շղթայական տրամաբանությամբ գնում, հասնում է հազարերորդ մեքենային։ Այս մասին Երևանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Տիգրան Ավինյանը։
«Այս տրամաբանությամբ եթե 1000 մեքենան պետք է անցներ 3 ժամում, անցնում է 4 ժամում։ Պետք է մեր գործիքակազմը՝ տեսահսկող սարքերն օգտագործենք, որ այս տեսակի խախտումները պատժվեն: Սա նշանակում է, որ մենք պետք է վերադառնանք ավել քարշակների գործարկման թեմային»,- ասել է Ավինյանը:
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։