Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
6 հոկտեմբերի 2026 • 12:34

Որևէ հայտարարություն չի ստիպելու մեզ, որ մենք զիջենք մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը.Ռուստամ Բաքոյան

«Հայկական կողմը ռուս գործընկերների հետ իր հարաբերությունները պահում է բարձր մակարդակի վրա, և չի արել այնպիսի բան, որ արժանանա որևէ մեկի ճակատագրին»: 

Որևէ հայտարարություն չի ստիպելու մեզ, որ մենք զիջենք մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը.Ռուստամ Բաքոյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը «Armpuls»-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին մամուլում շրջանառվող ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարություններին, համաձայն որոնց,Հայաստանը քաղաքական վեկտորը փոխելու արդյունքում կարող է արժանանալ Ուկրաինայի ճակատագրին:

Արդյո՞ք սա նախազգուշացում է, սպառնալիք է Հայաստանի հասցեին հարցին, Ռուսատամ Բաքոյանը կարծում է, որ սա ուղիղ սպառնալիք է, որը մեր դեպքում չի կարող աշխատել:

«Մենք ծանոթ ենք ձեր մատնանշած անձի հայտարարություններին: Արդյո՞ք այս մարդը սթափ վիճակում է անում այս հայտարարությունները, դա թողնում ենք հանրությանը»,- ասաց Բաքոյանը:

Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմը ռուս գործընկերների հետ իր հարաբերությւնները պահում է բարձր մակարդակի վրա և չի արել այնպիսի բան, որ արժանանա որևէ մեկի ճակատագրին: 

«Որևէ հայտարարություն չի ստիպելու մեզ, որ մենք զիջենք մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- հավելեց Ռուստամ Բաքոյանը:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։