«Որևէ գերիշխող դիրք չկա»․ Քնարյանը՝ շաքարավազի շուկայի մասին
Հայ գործարար Հարություն Քնարյանը հայտնել է, որ քննարկվում է Ադրբեջան շաքարավազի արտահանման հնարավորությունը՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանի շաքարավազի շուկայում որևէ գործարար չի կարող ունենալ գերիշխող դիրք։

Հայաստանում խոշոր գործարար Հարություն Քնարյանը Armpulse-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջան շաքարավազ արտահանելու հնարավորությանը՝ նշելով, որ գործընթացը դեռ գտնվում է քննարկման փուլում։
Նրա խոսքով՝ իրենց ընկերությունը ադրբեջանցի գործընկերներից ստացել է պաշտոնական նամակ, որով հետաքրքրություն է ցուցաբերվել մեծ խմբաքանակի շաքարավազ ներկրելու վերաբերյալ, և ներկայումս սպասում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության դիրքորոշմանը։
Քնարյանը ընդգծել է, որ եթե գործընթացը բխի Հայաստանի շահերից, ապա այն կարող է իրականացվել։
Անդրադառնալով շաքարավազի շուկայի մրցակցությանը և Սամվել Ալեքսանյանի ազդեցությանը՝ գործարարը նշել է, որ ոլորտում որևէ խոչընդոտ չի հանդիպում և շուկայում չկա մեկ գերիշխող խաղացող։
«Ներկայումս Հայաստանում որևէ գործարար չի կարող ունենալ գերիշխող դիրք մյուսների նկատմամբ»,- ասել է Քնարյանը։
Նա նաև նշել է, որ իրենց ընկերությունը 2025 թվականից ակտիվ գործունեություն է ծավալում շաքարավազի ներմուծման ոլորտում և ՊԵԿ-ի կողմից ճանաչվել է որպես ռեզերվ կուտակող ընկերություն։
Քնարյանի խոսքով՝ իրենց ընկերությունը գործում է ամբողջ հանրապետությունում և շարունակում է զարգացնել պահեստային և մատակարարման ենթակառուցվածքները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։