Օրենսդրական նորություն. Հայաստանում ներդրվում են հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտները
Ըստ հեղինակների՝ նախագծի ընդունմամբ մինչ այժմ պասիվ համարվող անշարժ գույքը կդառնա շրջանառվող ֆինանսական ակտիվ։

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել Քաղաքացիական օրենսգրքում արմատական փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է ներդնել երկու լիովին նոր իրավական գործիք:
Այս գործիքը թույլ կտա կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին պահպանել սեփական անշարժ գույքը, բայց միևնույն ժամանակ այն գրավադրելով՝ վերածել կապիտալի և ստանալ կայուն ամսական եկամուտ։ Սա միտված է ապահովելու տարեցների արժանապատիվ ծերությունն ու կենսապայմանների բարելավումը։
Նոր կարգավորմամբ հնարավորություն է ստեղծվում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը իրավաբանորեն ամրագրել որպես ամուսիններից միայն մեկի բացառիկ սեփականություն։ Սա կապահովի գույքային հարաբերությունների կանխատեսելիությունն ու կանցնի համատեղ սեփականության ավանդական մոդելից։
Ըստ հեղինակների՝ նախագծի ընդունմամբ մինչ այժմ պասիվ համարվող անշարժ գույքը կդառնա շրջանառվող ֆինանսական ակտիվ։ Դա կբերի շուկայի աշխուժացման, նոր ներդրումային հոսքերի և նոր խաղացողների ի հայտ գալուն՝ միաժամանակ լուծելով կարևոր սոցիալական խնդիրներ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։