«Որդիների կանչ» ՀԿ-ն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ
Այս բարդ ժամանակներում բոլորս պետք է լինենք համախմբված և հետևողական մեր սկզբունքներին, հավատարիմ մեր ազգային արժեքներին և անդավաճան՝ նահատակված զինվորների թափված արյանը։

«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել.
««Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, առաջնորդվելով վրեժի և արդարության սկզբունքով, 2020թ․-ի Արցախյան պատերազմից ի վեր, լինելով ընդդիմադիր դաշտում, պայքարել է գործող թրքամետ, դավաճան խմբակի դեմ, հանուն արդարության վերականգնման, հանուն հայրենիքի մնացած մասի պաշտպանության։ Մասնակից լինելով բոլոր հակաիշխանական շարժումներին՝ եղել է մի շարք պայքարների առաջամարտիկը։
Եվ այսօր մեր պետությունը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ շարունակվելու որպես հայկական պետություն կամ անփառունակ լուծվելու թուրք–ադրբեջանական պետությունների միջև։ Այս բարդ ժամանակներում բոլորս պետք է լինենք համախմբված և հետևողական մեր սկզբունքներին, հավատարիմ մեր ազգային արժեքներին և անդավաճան՝ նահատակված զինվորների թափված արյանը։
Ելնելով վերը նշվածից՝ «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»,- ասված է հայտարարությունում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։