Հասարակություն
10 օգոստոսի 2026 • 11:26
Ողբերգական ու առեղծվածային դեպք Երևանում. Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 79-ամյա կնոջ դի
Տեղում իրավապահները հայտնաբերել են Երևանի բնակիչ, 79-ամյա Անժիկ Ս.-ի դին։ Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Տիգրան Բաղդասարյանն ու պարեկ Հայկ Մկրտչյանը։

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նար-Դոս փողոցի 21 շենքի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Վազգեն Թադևոսյանի, և Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի ու վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տեղում իրավապահները հայտնաբերել են Երևանի բնակիչ, 79-ամյա Անժիկ Ս.-ի դին։ Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Տիգրան Բաղդասարյանն ու պարեկ Հայկ Մկրտչյանը։
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են դեպքի հանգամանքները՝ տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։