Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը
Հայաստանում ոչնչացվել է «Nestlé»-ի «NAN» մանկական սննդի շուրջ 9700 կգ խմբաքանակ՝ հնարավոր տոքսինի առկայության ռիսկի պատճառով, ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հսկողությամբ ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի Հայաստան ներկրված որոշ խմբաքանակ, այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանի Դաշնությունից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող կաթնային և կաթնաթթվային խառնուրդներում վտանգավոր հնարավոր տոքսինի առկայության ռիսկն է։
Վերահսկողության արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել մոտ 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ անվտանգության կանոնները։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ընդգծում է, որ առաջնային է համարում հանրային առողջության պաշտպանությունը և շարունակում է վերահսկողական միջոցառումները ինչպես ներմուծվող, այնպես էլ տեղական արտադրության պարենային շուկայում՝ ապահովելու սպառողների համար անվտանգ սննդամթերք։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։