Նստած-հելած տղա եմ . Ռոբերտ Քոչարյան
Բլոկի առաջնորդն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ընտրություններին մասնակցող խոշոր քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված բազմաթիվ գործիչներ այսօր գտնվում են կալանքի կամ տնային կալանքի տակ։

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքականությամբ զբաղվող մարդու համար նույնիսկ «անհարմար» է դարձել գոնե մի քանի օր բանտում չհայտնվելը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նման ուշագրավ հայտարարություն է արել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Մի քանի անգամ արդեն նստել, հելել եմ, նստած-հելած տղա եմ»,- կատակել է Քոչարյանը։
Բլոկի առաջնորդն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ընտրություններին մասնակցող խոշոր քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված բազմաթիվ գործիչներ այսօր գտնվում են կալանքի կամ տնային կալանքի տակ։
Նախկին նախագահը նաև զուգահեռներ է անցկացրել հոգևորականների հետապնդումների հետ.
-
Իշխանությունների թիրախում են հայտնվել թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր գործիչները։
-
Քաղաքական բանտարկյալների թիվն աննախադեպ է։
«Մենք հիմա մրցում ենք եկեղեցու հետ՝ ավելի շատ Սրբազա՞ն, թե՞ քաղաքական գործիչ է այս վիճակում հայտնվել»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: