Նոյեմբերի 1-ից Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի թողարկումը․ ՆԳ նախարար
Կենսաչափական անձնագրերի պարագայում սահմանային նույնացման գործընթացը տևելու է ընդամենը վայրկյաններ, իսկ փաստաթղթերի կեղծման հնարավորությունը հասցվելու է մոտ զրոյի:

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերից նախատեսվում է մեկնարկել նոր սերնդի կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Առաջիկա շաբաթների ընթացքում հանրությանը մանրամասն կներկայացվի, թե ինչ է իրենից ներկայացնում կենսաչափական նոր համակարգը, ինչ է այն փոխելու քաղաքացիների համար և ինչու է դրա ներդրումը կարևոր երկրի համար։
Նոր կենսաչափական փաստաթուղթը պարզապես անձնագիր չէ, այլ սահմանային անցակետերում թվային նույնացումն ապահովող հատուկ միջոց։ Այս նույնացումն իրականացվելու է անձնագրում տեղադրված անտեսանելի նոր սերնդի չիպի միջոցով, որը լինելու է փոխճանաչելի ամբողջ աշխարհում։
Գործող՝ առանց էլեկտրոնային կրիչի կամ հին նմուշի կրիչով անձնագրերը եվրոպացի սահմանապահները ստիպված են լինում թերթել ու ձեռքով հետազոտել, ինչի պատճառով կեղծիքի հավանականությունը համեմատաբար մեծ է։
Կենսաչափական անձնագրերի պարագայում սահմանային նույնացման գործընթացը տևելու է ընդամենը վայրկյաններ, իսկ փաստաթղթերի կեղծման հնարավորությունը հասցվելու է մոտ զրոյի»,-ասել է նախարարը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։