Նորապատում գործող բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել
Կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր խոշորացված համայնքի Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները պարզում են բենզալցակայանի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։