«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը քվեարկել է
« Ինձ համար կարևոր է, որ մարդիկ արթնացել են, մարդիկ հավատում են և զգում են, որ իրենցից է կախված Հայաստանի ապագան»:

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը քվեարկել է: Հայկ Մարությանը խոսել է ընտրողների ակտիվ մասնակցությունից և կարծիք է հայտնել այն մասին, որ սա խոսում է ժողովրդի արթնացման մասին և այն մասին, որ հենց ժողովուրդն է որոշում, թե որ ուղղությամբ պետք է ընթանա Հայաստանը:
Իսկ հարցին, թե ակտիվ մասնակցության հետևանքով ընդդիմությունը հնարավորություն ունի ավել շատ ձայներ հավաքելու, թե իշխանությունը՝ Մարությանը պատասխանել է.
« Ինձ համար կարևոր է, որ մարդիկ արթնացել են, մարդիկ հավատում են և զգում են, որ իրենցից է կախված Հայաստանի ապագան: Բարձր մասնակցությունն այսպես թե այնպես լավ է, որովհետև ավելի շատ մարդ է մտածում պետության մասին և մտածում են՝ ինչպիսին պետք է լինի Հայաստանը վաղը:
Հաշվի առնելով երկար տարիների փորձը, ես կարծում եմ՝ ընդդիմության ձայներն են, որովհետև իշխանությունն իր լծակները, վարչական ռեսուրսն աշխատացնելով այնպես է անում , որ իր ձայներն այսպես թե այնպես հասնում են տեղ: Այսինքն՝ այս տոկոսն ընդդիմության տոկոսն է»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։