Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
27 ապրիլի 2026 • 12:00

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արժանացել են «Գերնիկա» մրցանակին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ործադրած ջանքերի համար։

Ադրբեջանը սովորում է ապրել խաղաղության մթնոլորտում։Ալիև

Նիկոլ Փաշինյանն ու  Իլհամ Ալիևն արժանացել են «Գերնիկա» մրցանակին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ործադրած ջանքերի համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու համատեղ հռչակագրի ստորագրումը հիմք են դրել երկու երկրների միջև խաղաղությանը, հաշտեցմանն ու գործընկերությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության մասնակիցներին հղած ուղերձում։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել են «Գերնիկա» մրցանակին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Իր ուղերձում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի հասարակությունը սովորում է ապրել խաղաղության մթնոլորտում և դա արտասովոր զգացողություն է, քանի որ  անկախության վերականգնումից  նման հնարավորություն  չի եղել։ Ալիևը հավելել է նաև, որ քայլեր են ձեռնարկվում խաղաղությունն ամրապնդելու և այն գործնական գործողությունների վերածելու ուղղությամբ՝ շեշտելով, որ երկու երկրների հասարակություններն արդեն իսկ ականատես են լինում խաղաղության շոշափելի օգուտներին տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում։ Ալիևը անդրադարձ է կատարել նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին և ասել է, որ  Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախահամաձայնագրի ստորագրումն ու համատեղ հռչակագրի ստորագրումը հիմք են դրել երկու երկրների միջև խաղաղությանը, հաշտեցմանն ու գործընկերությանը:

«Ադրբեջանի և Հայաստանի օրինակը ցույց է տալիս, որ չնայած երկարատև հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղությանը կարելի է հասնել, երբ առկա է ուժեղ քաղաքական կամք և միջազգային աջակցություն»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

 

 

 

 

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։