Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին
Մենք պետք է շատ ակտիվ աշխատենք․Փաշինյան
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան, ասել է, որ ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառել։
Որոշումը կվերաբերի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80 տոկոսին, գյուղատնտեսական նշանակության ապրանքների 99 տոկոսին, գյուղատնտեսական արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի 99 տոկոսին և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90 տոկոսին։
«Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետև սա շատ էական և շրջադարձային պահ է, որովհետև ԵՄ 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել։ Սա նորմալ է, որովհետև մենք ուզում ենք, որ համաշխարհային շուկային հասանելիություն ունենանք։ Ի վերջո, լավ առիթ է, որ սննդի ստանդարտները, որոնք ունենք թղթի վրա, նաև իրական կյանքում իրականացնենք։
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է։ Հիմա մնում է, որ պրակտիկ մակարդակում մենք կարողանանք այն լուծել։ Սա արդեն մեր աշխատանքն է, սա արդեն դրսի ինստիտուտների անելիքը չէ։
Մենք պետք է շատ ակտիվ աշխատենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա29 հուլիսի 2026
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
Տարադրամի շեշտակի տատանումներ չեն գրանցվել։
Էկոնոմիկա28 հուլիսի 2026
Նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել է Firebird AI ընկերության արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոն
Այցի շրջանակում նախարար Հայրապետյանը ծանոթացել է «ԱԲ գործարանի» ընթացիկ վիճակին, շահագործման նախապատրաստական աշխատանքներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին։
Էկոնոմիկա28 հուլիսի 2026
Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը
Երկկողմ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելՀայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին։