Հասարակություն
21 մայիսի 2026 • 18:10
Նիկոլ Փաշինյանի հետ վեճի մեջ մտած Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել
Հովհաննիսյանի խոսքով` Արթուր Օսիպյանն առողջական խնդիրներ ի սկզբանե ունեցել է։

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո նախ ձերբակալվեց, ապա կալանավորվեց, հացադուլ է հայտարարել։ Տեղեկությունը ԶԼՄ-ներին հայտնել է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
«Օսիպյանը ձերբակալվելու պահից գտնվում է հացադուլի մեջ»,– ասել է փաստաբանը։
Հովհաննիսյանի խոսքով` Արթուր Օսիպյանն առողջական խնդիրներ ի սկզբանե ունեցել է։
«Բժշկական փաստաթղթերը փոխանցվել են դատարանին»,– ասել է փաստաբանը։
Նա նշել է՝ այս պայմաններում հացադուլը է՛լ ավելի կվնասի Օսիպյանի առողջությունը։ Փաստաբանի խոսքով` Օսիպյանն իրեն համարում է քաղբանտարկյալ, քանի որ իր կարծիքը ազատ արտահայտելու պատճառով է զրկվել ազատությունից։ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են երկամսյա կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել։

Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։